Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ 

ՀՀ-ը պետք է իր ռազմական անվտանգությունը կառուցի Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի հետ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Բլոգոսֆերա
 
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.
 
«Վերջին հարցազրույցիս ընթացքում անդրադարձա լայնորեն շրջանառվող այն թեզին, որի համաձայն ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի թուրքամետ-ադրբեջանամետ քաղաքականությունն Այսրկովկասում ունի ռազմավարական արդարացում (հարցազրույցի հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։
 
Այդ տեսակետը, որն ակտիվորեն շրջանառվում է ինչպես ռուսաստանյան տեղեկատվական հարթակներում, այնպես էլ հայաստանցի որոշ վերլուծաբանների խոսույթում, անտեսում կամ փորձում է նվազեցնել այն փաստը, որ լավրովյան քաղաքականության հետևանքով Ռուսաստանը մեծապես զիջել է իր դիրքերը Այսրկովկասում հօգուտ Թուրքիա-Ադրբեջան դաշինքի և նրա թիկունքում կանգնած Արևմուտքի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, ԵՄ)։
Նշված տեսակետը հնարավոր չէ արդարացնել թեկուզ այն պատճառով, որ Այսրկովկասի նշանակությունը Ռուսաստանի ռազմական ու ռազմավարական անվտանգության համար պակաս կարևոր չէ, քան Ուկրաինայինը։
 
Այսրկովկասը թուրքերին և Արևմուտքին անհեռատեսորեն զիջելը (այդ թվում՝ Արցախից զորքերն անփառունակ կերպով դուրս բերելով) կտրուկ նվազեցրել է Ռուսաստանի հեղինակությունն ու ազդեցությունը ոչ միայն Այսրկովկասում, այլև միջինասիական պետություններում և նույնիսկ Ռուսաստանի մահմեդական ու թյուրքախոս բնակչություն ունեցող դաշնային հանրապետություններում ու շրջաններում։ Կոպիտ ասած՝ Ռուսաստանը, եթե այն պատկերացնենք որպես ամրոց, որոշել է կռվել միայն իր արևմտյան դարպասների համար՝ հարավային դարպասը թողնելով բաց և անպաշտպան։ Սա որևէ պատերազմի ժամանակ կործանարար ռազմավարություն է։
Հարցին ավելի պարզ պատասխանելու համար՝ օրերս հեռարձակված այդ հարցազրույցում բերեցի պատմական մի քանի օրինակներ, որոնք, կարծում եմ, արժե համառոտ կերպով առանձին հիշատակել ու համեմատել ներկա դրության հետ։
Եվ այսպես, թեզին, թե Ռուսաստանը պետք է միայն մեկ ճակատում ատամներով պաշտպանի իր շահերը, կարելի է հակադրել պատմական այլ ժամանակաշրջանների օրինակներով։ Այսօր կանդրադառնամ միայն 19-րդ դարի սկզբին, երբ Ռուսաստանը միաժամանակ վարում էր պատերազմներ մի քանի ճակատում։ Մասնավորապես, Նապոլեոնի դեմ արևմտյան ճակատներում ընթացող պատերազմներին զուգահեռ՝ ռուսական զորաբանակները հարավում կռվում էին պարսիկների և թուրքերի դեմ, իսկ հյուսիսում՝ շվեդների դեմ։
1805-1815 թթ. Ռուսաստանը, իր դաշնակիցների հետ կամ միայնակ, Նապոլեոնյան Ֆրանսիայի և նրա դաշնակիցների դեմ վարել է երեք պատերազմ՝ 1805, 1806-1807, 1809, 1812 թվականներին։ Մեկ պատերազմ էլ Ռուսաստանն այդ ժամանակահատվածում վարել է հզոր ռազմական տերություն համարվող Շվեդիայի դեմ՝ 1808-1809 թթ.։
Այդ նույն տաս տարվա միջակայքում Ռուսաստանը երկարատև պատերազմներ է վարել Օսմանյան կայսրության դեմ (1806-1812 թթ.) և Ղաջարական Պարսկաստանի դեմ (1804-1813 թթ.)։
Այս առումով ամենաուշագրավը ռուսական առաջին Հայրենական պատերազմն է, երբ Ռուսաստանը ստիպված էր միայնակ դիմագրավել գրեթե ամբողջ Եվրոպայի հավաքական ռազմական ուժին։ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտի շուրջ 600,000-անոց Մեծ բանակը (Grande Armée), որը ներխուժեց Ռուսաստան, կազմված էր ոչ միայն ֆրանսիական բանակից, այլև եվրոպական երկրների ու ժողովուրդների բազմաքանակ զորքերից: Իրականում, դա եվրոպական միացյալ բանակ էր։ Ստորև՝ աղյուսակի տեսքով, ներկայացնում եմ այդ Մեծ բանակի գլխավոր ազգային զորախմբերի ցանկն ու նրանց մոտավոր թվաքանակը Ռուսաստան ներխուժելու պահին.
Մեծ բանակի կազմը ըստ ազգային ստորաբաժանումների
• Ֆրանսիա — շուրջ 300,000
• Լեհական զորքեր — շուրջ 95,000
• Իտալիա (Նեապոլիտանական թագավորություն, Իտալիայի թագավորություն) — շուրջ 45,000
• Բավարիա — շուրջ 30,000
• Սաքսոնիա — շուրջ 25,000
• Պրուսիա — շուրջ 20,000
• Ավստրիա — շուրջ 30,000
• Շվեյցարիա — շուրջ 10,000
• Հոլանդիա — շուրջ 15,000
• Բելգիա (թիվը հստակ չէ, քանի որ բելգիացիներն ընդգրկված էին ֆրանսիական զորքերում)
• Իսպանիա — շուրջ 5,000
• Պորտուգալիա — փոքրաթիվ ստորաբաժանումներ
• Խորվաթիա, Դալմաթիա (Իլլիրիական նահանգներ) — շուրջ 3,000
• Վեստֆալիա — շուրջ 20,000 զինվոր։
Այսպիսով՝ Նապոլեոնի Մեծ բանակի ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 600,000 մարդ, որից ավելի քան կեսը ֆրանսիացիներ չէին։
Այս տվյալները վերցնում եմ հետևյալ պատմագիտական աշխատությունից՝ David G. Chandler, The Campaigns of Napoleon (New York: Macmillan, 1966, pp. 605-610)։ Այլ ուսումնասիրություններում կարող են լինել աննշան թվական տարբերություններ։
Ի տարբերություն 1812 թ. իրավիճակի, այսօր արևմտյան պետություններն օգնում են Ուկրաինային զենք-զինամթերքով, հետախուզական տվյալներով, ֆինանսներով, դիվանագիտական ու քարոզչական աջակցությամբ, բայց ոչ իրենց բանակային խոշոր զորախմբերով։ Ուկրաինական բանակի կազմում չկա գեթ մեկ թեկուզ 5,000-անոց օտար զորախումբ, իսկ մի քանի հազար վարձկանները կռվում են կամ ուկրաինական բանակի կազմում՝ տարբեր զորամիավորներում, կամ փոքրաթիվ ու պակաս մարտունակ ստորաբաժանումներում։
Կրկնում եմ, այդ նույն 1812 թվականին Ռուսաստանը պատերազմի մեջ էր Պարսկաստանի հետ, որն ավարտվեց միայն 1813 թ.։ Իսկ 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց Նապոլեոնի ներխուժումից ընդամենը երկու շաբաթ առաջ՝ 1812 թվականի մայիսի 28-ին (նոր տոմարով՝ հունիսի 9-ին) Բուխարեստի պայմանագրով: Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան 1812 թ. հունիսի 12-ին (24-ին՝ նոր տոմարով)։
Ավելին, 1808-1809 թթ., երբ դեռ շարունակվում էին ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, Ռուսաստանը միայնակ՝ առանց որևէ դաշնակցի, պատերազմեց այն ժամանակվա ամենահզոր ռազմական տերություններից մեկի՝ Շվեդիայի դեմ, որին Մեծ Բրիտանիան աջակցում էր իր ռազմածովային ուժերով, ինչպես նաև ֆինանսական միջոցներով։
Այս պատմական զուգահեռներից կարելի է կատարել մի շարք կարևոր եզրակացություններ, որոնցից, ժամանակի սղության պատճառով, այժմ կնշեմ միայն երեքը.
1. ՌԴ վարած քաղաքականությունն Այսրկովկասում, որով նա իր դիրքերը հետևողականորեն զիջեց Թուրքիա-Ադրբեջան կոնֆեդերացիային և Արևմուտքին, ընթացքում՝ պատշաճ ռազմական օժանդակություն չցուցաբերելով իր երկար տարիների հավատարիմ դաշնակից Հայաստանի Հանրապետությանը, չունի ոչ մի պատմական կամ ռազմավարական արդարացում։
2. Ուկրաինական պատերազմի ավարտից հետո ՌԴ-ն չի կարող արագորեն վերականգնել իր դիրքերն Այսրկովկասում, եթե երբևէ վերականգնի էլ, որովհետև չափազանց մեծ նահանջ է կատարել։
3. Հայաստանի Հանրապետությունը (հատկապես ազգային իշխանության հաստատումից հետո) պետք է իր ռազմական անվտանգությունը կառուցի, հիմնվելով ոչ թե Արևմուտքի կամ ՌԴ-ի տրամադրելիք անվտանգության երերուն և անվստահելի երաշխիքների վրա, այլ կերտի նոր ռազմական ու ռազմավարական դաշինքներ Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի հետ՝ միաժամանակ ՌԴ-ի և Արևմուտքի հետ պահպանելով հնարավորին չափ սերտ բարեկամական հարաբերություններ բոլոր հնարավոր ոլորտներում։
4. Բնականաբար, Հայաստանի անվտանգության համար վճռորոշ նշանակություն է ունենալու ադրբեջանական ագրեսիայի զսպման սեփական գործուն մեխանիզմների ստեղծումը՝ համընդհանուր ինքնապաշտպանության և ազգ-բանակ կերտելու սկզբունքների հիման վրա»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված