Զելենսկին նշել է Ուկրաինայի անվտանգության հիմնական երաշխիքը
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության գլխավոր և ամենաարդյունավետ երաշխիքը նրա բանակն է։ Այս մասին երկրի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
«Ուկրաինայի համար մեր անվտանգության առաջին երաշխիքը մեր պետության պաշտպանական ուժերն են և անվտանգության ուժերը, համապատասխան մոտիվացիան, աջակցությունը, պաշտպանական ողջ ներուժը»,- նշել է նա։
«Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ երկրի բանակը պետք է ունենա բավարար ուժ ու հնարավորություններ։ Սրանից է կախված պետության ողջ անվտանգության ճարտարապետության վիճակը»,-ընդգծել է Զելենսկին։
Այդ կապակցությամբ՝ նա քաղաքացիներին կոչ է արել երբեք չմոռանալ, որ Ուկրաինայում շատ բան կախված է զինվորականների աշխատանքից։
