Կնոջը ԱՄՆ-ից կարտաքսեն գորտի սաղմ ներկրելու համար
ԱՄՆ
Ռուսաստանցի գիտնական Քսենիա Պետրովային, ով աշխատում է Հարվարդի բժշկական դպրոցում, պատրաստվում են արտաքսվել ԱՄՆ-ից՝ գորտի սաղմերի անօրինական ներմուծման համար։ Այս մասին գրում է New York Post-ը:
Ըստ թերթի՝ ռուս կնոջը փետրվարի կեսերին բերման են ենթարկել Բոստոնի օդանավակայանում։ Պարզվել է, որ նա չի հայտարարագրել այն սաղմերը, որոնք ստացել է Ֆրանսիա կատարած ճանապարհորդության ժամանակ։ Աղջկա փաստաբան Գրեգորի Ռոմանովսկու խոսքով՝ արտասովոր ուղեբեռի սխալ գրանցումը տեղի է ունեցել «ակամա»։
Պետրովան այժմ տեղավորվել է Լուիզիանայի ներգաղթյալների կալանավայրում, և նրա հետազոտական վիզան չեղյալ է հայտարարվել: ԱՄՆ իշխանությունները որոշել են ռուս կնոջը արտաքսել Ֆրանսիա, որտեղ նա կկարողանա կրկին դիմել վիզայի համար։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ