Մարտուն Գրիգորյանն իր որոշումը կայացրել է․ նա վաղը հանդես կգա հայտարարությամբ․ «Հրապարակ»
Քաղաքական
«Հրապարակ»–ի տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանն արդեն իր որոշումը կայացրել է և վաղը կհայտարարի այդ մասին: Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում: Մեզ ասացին, որ Մարտուն Գրիգորյանը փորձում է տարանջատվել Վարդան Ղուկասյանից և արձանագրել, որ ոչինչ չի մոռացվել, բայց հանուն մեծ նպատակի զիջման է գնացել և կաջակցի Ղուկասյանի ընտրությանը:
Այսօր մենք գրել էինք արդեն, որ Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի: Այս որոշման կայացման համար մեծ ջանքեր է ներդրել հատկապես Արթուր Վանեցյանը, որը վերջին օրերին շարունակ Գյումրիում էր:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ