Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ դատապարտել է Ուկրաինայում ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ասելով, որ նման քայլն անընդունելի է և կարող է հանգեցնել հակամարտության հետագա սրման։ Ամերիկացի առաջնորդը նաև սպառնացել է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով, եթե ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորումը չհաջողվի, հայտնում է NBC News-ը։
Չնայած Մոսկվայի հանդեպ իր կոշտ հռետորաբանությանը, Թրամփն ընդգծել է իր վստահությունը Պուտինի նկատմամբ՝ համոզմունք հայտնելով խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության վերաբերյալ:
Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողություններից՝ զգուշացնելով նրան լուրջ հետևանքների մասին, եթե վերջինս հրաժարվի հավատարիմ մնալ հազվագյուտ հողային մետաղների մատակարարման վերաբերյալ գործարքի նախապես համաձայնեցված պայմաններին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան