Հանրապետականների նպատակն է ստուգել՝ ինչպես է Զելենսկին օգտագործել ԱՄՆ ռազմական և ֆինանսական օգնությունը
ԱՄՆ
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ցանկանում են աուդիտ անցկացնել Ուկրաինային նախորդ նախագահ Ջո Բայդենի հատկացրած օգնության վերաբերյալ: Այս մասին ասել է ռազմական փորձագետ, ամերիկյան բանակի նախկին սպա Ստանիսլավ Կրապիվնիկը, փոխանցում է MK կայքը։
«Հանրապետականների նպատակն է ստուգել՝ ինչպես է օգտագործվել Բայդենի հատկացրած ռազմական և ֆինանսական օգնությունը», - ասել է Կրապիվնիկը։ Փորձագետը ենթադրել է, որ այս աուդիտը կարող է ճնշման գործիք դառնալ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու վրա: Հատկապես, եթե բացահայտվի միջոցների ոչ նպատակային օգտագործումը, օրինակ՝ թանկարժեք հյուրանոցների և անշարժ գույքի ծախսերը։
Կրապիվնիկը նշել է՝ Զելենսկուն իշխանությունից հեռացնելու դժվարությունը կապված է եվրոպական երկրների, մասնավորապես Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից նրա աջակցության հետ։ Հետևաբար, ԱՄՆ-ն կարող է օգտագործել այլ միջոցներ այդ նպատակին հասնելու համար, ինչպիսիք են Զելենսկու վրա ճնշումը աուդիտի և կոռուպցիայի մեղադրանքների միջոցով:
