Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ Գործկոմի անդամ
Սպորտ
Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր:
ՀՖՖ հաղորդմամբ, ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով:
