Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի 

Հայ պատանդները Բաքվում տոտալ մեկուսացման մեջ են հայտնվել․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․

Հայ ռազմագերիները Բաքվում հայտնվել են ամբողջական մեկուսացման մեջ՝ «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց իրավապաշտպան, գերիների հարցերով զբաղվող Սիրանուշ Սահակյանը: Ինչպես գիտենք, Ադրբեջանի կառավարությունը Կարմիր խաչին՝ իրենց երկրում դրա գործունեության կասեցման մտադրության մասին ծանուցում է ուղարկել: Կառույցի փաստացի գործունեությունը դեռ չի դադարեցվել, բայց եթե համագործակցության դադարի մտադրությունն առկա է, ապա դա ինքնին կառույցի գործունեության շարունակությունն իրավական առումով խոչընդոտող հանգամանք է:

«Այլ հարց է, որ կազմակերպաիրավական հարցեր կան` գործունեությունը դադարեցնելու առնչությամբ, եւ դա կարող է լրացուցիչ մի քանի ամիս ժամանակ պահանջել: Բայց մենք կարող ենք հստակ ամրագրել, որ Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է եւ պաշտոնապես հայտնել է իր մտադրությունը՝ Կարմիր խաչի գործունեությունն իր տարածքում դադարեցնելու մասին»,- ասաց Սահակյանը: Կարմիր խաչի շնորհիվ է, որ Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների մասին գոնե կցկտուր տեղեկություններ էինք ստանում մենք եւ ռազմագերիների հարազատները: «Այս ողջ ժամանակահատվածում հայ պատանդները գտնվել են մեկուսացման մեջ, եւ արտաքին աշխարհի հետ կապն ամբողջովին արգելվել է: Մեր պատանդները զրկված են եղել իրենց ընտրությամբ ոչ ադրբեջանցի փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից, նրանք զրկված են եղել խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների հետ հանդիպումներից, զրկված են եղել հյուպատոսական ծառայությունների հնարավորությունից, եւ միակ կառույցը, որն անկախ է եւ ոչ ադրբեջանական, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է եղել»,- շեշտեց իրավապաշտպանը:

Թեեւ Կարմիր խաչը խոշտան­գումների կանխարգելման դասական մեխանիզմ չէ, սակայն չեզոքության եւ անկախության շնորհիվ հնարավորություն ունի ապահովել իրավական մարդասիրական աջակցություն, եւ դրա գործունեությունը դադարեցնելու պարագայում հայերը կգտնվեն ամբողջական, տոտալ մեկուսացման մեջ: «Մեկուսացումն ինքնին խոշտանգումներ ծնող գործոն է, ավելին՝ մեկուսացումը հնարավորություն չի տալիս բացահայտել խոշտանգումների հետքերը եւ հասնել խոշտանգողների հաշվետվողականության կամ պատասխանատվության՝ իրենց կատարած հանցագործությունների համար: Այսինքն, այն նաեւ խոշտանգումների քաղաքականությունը, պրակտիկան կոծկելու, թաքցնելու գործելակերպ է, եւ կարծում եմ, որ նման պայմաններում հայերը կհայտնվեն Բաքվի իշխանությունների քմահաճույքի տակ, նրանց իրավունքների իրացումը մեծ ռիսկայնության գոտում է հայտնվելու: Եթե նախկինում մեր մտահոգությունները հիմնականում կապված էին ֆիզիկական անվտանգության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովման հետ, հիմա մենք լուրջ խնդիրներ կարող ենք տեսնել նաեւ կյանքի իրավունքի դիտանկյունից: Սա նաեւ հոգեբանական բացասական ազդեցություն է թողնելու թե՛ Բաքվում ապօրինաբար պահվողների, թե՛ նրանց ընտանիքի անդամների վրա»,- ասաց իրավապաշտպանը:

Հարցին, թե արդյոք նույն միջազգային կառույցներում հնարավոր չէ՞ սահմանափակել Ադրբեջանի մասնակցությունը, Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառել, որը հրաժարվում է միջազգային մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությունից, Սահակյանն ասաց, որ տարբեր միջազգային կառույցներ տարբեր փոխհարաբերություններ են կառուցում պետությունների հետ եւ փորձում են այդ փոխհարաբերությունների ավտոնոմիան պահպանել: Սակայն Ադրբեջանը հայտնել է ոչ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման մտադրության մասին: «ՄԱԿ-ը գրասենյակ ունի Ադրբեջանում եւ ծրագրեր, գործունեություն է իրականացնում Ադրբեջանում նաեւ UNDP-ն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Ադրբեջանը նաեւ ցանկանում է դադարեցնել ՄԱԿ-ի շրջանակներում գործող գրասենյակների, առանձին մարմինների գործունեությունը, եւ դա ուղիղ չի ազդում քվեարկության իրավունքի կամ որպես անդամ ՄԱԿ-ում այդ իրավունքների իրացվածության վրա, բայց ես կարծում եմ՝ քանի որ առանձին պաշտոններ քվոտավորվում են նաեւ ըստ տարածաշրջանների եւ քվեարկության արդյունք են, ապա ապագա ընտրություններում այս խնդիրները կարող են բարձրաձայնվել, որ ի սկզբանե չպետք է քննարկման առարկա դարձվի Ադրբեջան պետության թեկնածությունը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի արժեքների նկատմամբ ոտնձգությունը: Սակայն, որպեսզի այստեղ մենք հաջողություն ունենանք, անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտական աշխատանք»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Ամենադիտված