ԵՄ քաղաքականությունը Ուկրաինայի հարցում ձախողվել է․ Սիյարտո
Աշխարհ
ԵՄ քաղաքականությունը Ուկրաինայի հարցում ձախողվել է, ինչը մեծ վնաս է հասցրել եվրոպական ժողովրդին և եվրոպական տնտեսությանը: Այս մասին հայտարարել Է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է ONT-ն։
Նախարարի խոսքով՝ եվրոպական առաջնորդները ցանկանում էին ժամանակ շահել, որպեսզի «վճարեն իրենց շատ վատ ռազմավարության հետևանքների համար»: «Այդ պատճառով նրանք այժմ, ցավոք, ավելի շատ շահագրգռված են պատերազմի շարունակությամբ, քան խաղաղության կնքմամբ», - ասել է նախարարը:
Սիյարտոն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ամբողջ աշխարհը, բացի արևմտյան Եվրոպայից և Բրազիլիայից, հանդես է գալիս հակամարտության կարգավորման օգտին: «Վերջին երեք տարիների ընթացքում մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարել կարևոր հարցերի շուրջ։ Եվ ես կարծում եմ, որ կապի ուղիները բաց պահելը շատ կարևոր նախապայման է խաղաղության համար։ Բայց հիմա Բրյուսելը չի գնա շփումների Մոսկվայի հետ», - նշել Է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)