Ռադայի խոսնակը հաստատել է ընտրությունների նախապատրաստման մեկնարկը
Աշխարհ
Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հաստատել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախապատրաստման մեկնարկը: Նրա խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ ապագա ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսվել են, բայց գտնվում են ամենավաղ փուլում։ Տեղական, խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման հաջորդականության մասին որոշում դեռ չի կայացվել, քանի որ դրանց միաժամանակյա անցկացումը իրատեսական չէ:
Ինչպես գրում է գործակալությունը, Ուկրաինան հակամարտության ավարտից հետո պետք է օրենք ընդունի, որը սահմանում է ընտրությունների անցկացման ժամկետներն ու կանոնները: Պաշտոնյաները, պատգամավորները և փորձագետները, ըստ Ստեֆանչուկի, արդեն աշխատում են այդ հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ