Առաջիկա շաբաթվա եղանակը
Հասարակություն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱ-ից հայտնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը.
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 14-16-ը շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Ապրիլի 13-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-16-ը՝ անձրև։ Ապրիլի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
