ԱՄՆ-ը Եմենին 24 ժամում 15 ավիահարված է հասցրել
ԱՄՆ
Ամերիկյան կործանիչները 15 ավիահարված են հասցրել Եմենի հյուսիս-արևելքում գտնվող Մարիբ նահանգին, որտեղ տարիներ շարունակ ցածր ինտենսիվությամբ բախումներ են տեղի ունեցել «Անսար Ալլահի» (հութի) ուժերի և կառավարամետ բանակի միջև, հաղորդում է Եմենի Al Masirah հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ կործանիչները Եմենի հյուսիս-արևելքում «15 ավիահարված են հասցրել Մարիբ նահանգի Ռագվան և Մադհալ շրջաններին»։
Ինչպես հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Դուբայից, հարվածները հասցվել են հութիների ռազմական դիրքերին, ինչի հետևանքով՝ մեծ թվով հութի զինվորներ են զոհվել։
Կիրակի օրը հութիները հայտարարեցին Թել Ավիվի և հարավային Իսրայելի վրա զանգվածային հարձակման մասին՝ չնայած մարտի կեսերից ի վեր ամերիկյան ինքնաթիռների կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող նահանգների ամենօրյա ռմբակոծություններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)