Այո՛, լրագրողի հետ պետք չէր այդպես խոսել, Էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափար կա․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Ընդհանուր առմամբ, Էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու գաղափար կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին հնչեցրած արտահայտությանը՝ Սիմոնյանը նշեց․ «Այո, չէր կարելի, պետք չէր, պարոն Քոչարյանն էլ է կարծում, որ պետք էր Սուրբ գրքից մեջբերել, կարծում եմ՝ հաջորդ անգամ չի լինի»։
«Մենք սենց թե նենց պետք է Էթիկայի հանձնաժողով ունենանք, ու շատ վատ է, որ մինչև հիմա չունենք։ Կրկնում եմ՝ ընդհանուր առմամբ, ԱԺ–ում պետք է Էթիկայի հանձնաժողով լինի, հենց ամենաառաջին օրվանից այդ գաղափարն ունեցել ենք»,– ասաց ԱԺ նախագահտ։
