Եթե համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, բայց Ձեզ պատասխանելու էլ չկա․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին
Քաղաքական
Ես Ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս ինձ հետ շփումը դադարեցնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց լրագրողին։
«Ասեմ ինչու․ որովհետև մենք մի շենքում ենք աշխատում, Դուք լրագրող եք, ես՝ քաղաքական գործիչ, Դուք ինձնից հարցազրույց եք վերցնում։ Գոնե իրար տեսնելիս պետք է ասել՝ բարև Ձեզ։ Եթե Դուք համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, բայց Ձեզ պատասխանելու էլ չկա։
Չի կարելի մարդու հետ աշխատել, առերեսվել և բարև չտալ։ Հետո գալ, ոնց որ որևէ բան չի եղել,– ասաց Սիմոնյանը։
Նա նշեց՝ իրավունք ունի չպատասխանել լրագրողի հարցին, և օգտվում է այդ իրավունքից։
