«Էդ մեր հաղթանակն էլ է»․ Սիմոնյանը` Փաշինյանի`Մայիսի 9–ի շքերթին մասնակցելու մասին

«Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է, մենք 300 հազար զոհ ենք տվել, 300 հազար մարդ գնացել ու չի վերադարձել, էլ չեմ ասում, որ դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է, ու ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ բաների հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով դիտարկմանը, թե ԵՄ դիվանագիտության ղեկավարը սպառնացել է Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցողներին։
«Եկեք մի բան ֆիքսենք, միջպետական հարաբերությունների մեջ՝ լինի ԵՄ, ՀԱՊԿ, Ռուսաստան կամ չգիտեմ որ երկրի հետ՝ կա ՀՀ դիրքորոշում, որը մենք պահում ենք ու տանում ենք առաջ, կարող է ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, բայց, կներեք, մենք մեր շահերն ունենք»,- հավելեց նա։
Սիմոնյանն ասաց, որ անցած տարի վարչապետը չգնաց Մոսկվա, քանի որ «հարմար չէր»։
