Անտառագողության մեջ կասկածվող նախկին ՀՅԴ-ականը թավշյահեղափոխականների օրոք պաշտոն է ստացել
Քաղաքական
Անտառագողության մեջ կասկածվող նախկին ՀՅԴ-ականը թավշյահեղափոխականների օրոք պաշտոն է ստացել։ Մանրամասնենք՝ ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել էր շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը, որի ժամանակ էլ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնակատար էր նշանակվել Սասուն Մանուկյանը։ Իսկ ո՞վ է էկոպարեկային ծառայության նորանշանակ պետ Սասուն Մանուկյանը Euromedia24-ի աղբյուրները փոխանցում են, որ վերջինս նախկինում ՀՅԴ անդամ է եղել, պարզվում է Մանուկյանը վռնդվել է ՀՅԴ շարքերից՝ առանց վերադարձի իրավունքի դեռ 2017 թվականին, այս մասին Euromedia24-ին հայտնում են սյունեցիները։ Իսկ հիմա հանուն պաշտոնի երդվյալ ՔՊ-ական է։
Մինչ այս նշանակումը տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն, ինչպես նաև «Խուստուփ» hեռուստաընկերության ղեկավար։
