Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ադրբեջանցի ռազմական հանցագործի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է 2024 թվականին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությամբ

Հասարակություն

ՀՀ-ն ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցրել է 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Այդ մասին ասվում էր դատախազության պաշտոնական գրության մեջ՝ նշելով, թե այդպիսով վերահաստատվել է 2007թ․ պայմանավորվածությունը։ Այս կառույցից զերծ են մնում հայտնել, թե ով է եւ կոնկրետ ինչ է պայմանավորվել, ով ու կոնկրետ ինչ է վերահաստատել։ Արդյոք դա նշանակում է, որ ոչ միայն հայ ծերունուն գլխատած  Զեյնալլիի նկատմամբ է հետախուզումը դադարեցվել, թե նաեւ երկու տասնյակի հասնող մյուս հանցագործների։ Ու վերջապես, ինչու է Հայաստանը միակողմանի դադարեցրել հետախուզումը, իսկ եթե միակողմանի չէ, ապա ինչու է գաղտնի պահվում, չի հայտարարվում, թե Բաքուն քան հայի նկատմամբ է հետախուզում դադարեցրել։ Առայժմ մենք տեսնում ենք միայն այն, որ Բաքվում դատում են ավելի քան երկու տասնյակ հայի՝ հայ լինելու համար։  

Հիմա ավելի մանրամասն։

Ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է քաղաքական որոշմամբ

Ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլին մեղադրվում է պատերազմական հանցագործության մեջ։ Վերջինս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում գլխատել է անզեն ծերունուն և տեսանյութը հրապարակել։ Բացի այդ, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել մինչև 44-օրյա պատերազմը։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։  2024թ․ փետրվարի 21-ին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Արտահանձում, սակայն, տեղի չունեցավ, քանի որ ՀՀ-ն «չէր հասցրել» համապատասխան փաստաթղթերը ներկայացնել։ Համենայն դեպս, պաշտոնապես այդպես ներկայացվեց։ Զեյնալլին ընդամենը մի քանի ժամ ձերբակալված մնալուց հետո ազատ է արձակվել և տեղափոխվել Բաքու։ 2025թ․ ապրիլին սույն ադրբեջանցին հայտարարեց, թե իր նկատմամբ միջազգային հետախուզումը ՀՀ-ն հետ է կանչել։ Ընդ որում, նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս միակ ռազմական հանցագործը չէ, որի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։  ՀՀ-ն հաստատեց Զեյնալլիի խոսքերը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։  Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007թ չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024թ կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին դատախազությունից՝ շուրջ մեկ ամիս առաջ։ Այստեղից հետեւում է, որ 2024 թվականին դատախազությունը ոչ թե չէր հասցրել նրան արտահանձնելու  վերաբերյալ նյութերը ուղարկել ՌԴ, այլ նման նպատակ չէր ունեցել։  Երկրորդ, դատախազությունը փաստացի ընդունել է, որ քրեադատավարական որոշումներ կայացնելիս առաջնորդվում են ոչ թե գործող օրենսդրության պահանջներով, այլ քաղաքական որոշումներով։ Եթե սխալ ենք, ապա ակնկալում ենք, որ դատախազությունը կվկայակոչի, թե «բանավոր պայմանավորվածությունները» ինչ իրավական ակտով են տարածվում ռազմական հանցագործների վրա։

Դատախազությունը հանրությունից թաքցնում է ադրբեջանցի 20 ռազմական հանցագործների ճակատագիրը. Ինչ որոշում է կայացվել հանրության թիկունքում

2023 թվականի նոյեմբերին ՀՀ ՔԿ-ն «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ 

Դրանից հետո նույն ՔԿ-ն այլեւս խուսանավում էր տեղեկատվություն տրամադրել ադրբեջանցի ռազմական հանցագործների վերաբերյալ՝ այդ տեղեկությունը համարելով նախաքննական գաղտնիք։ Օրինակ՝ 2024 թվականի սեպտեմբերին «Փաստինֆո»-ն հերթական գրավոր հարցումն էր ուղարկել ՔԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե քանի քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ադրբեջանական  գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների խոշտանգման, սպանության դեպքերի հատկանիշներով, քանի անձ է տուժող ճանաչվել, արդյոք նույնականացվել են գերության մեջ հայտնված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ադրբեջանցի զինծառայողները, եթե այո, ապա քանի անձի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում և ինչ հատկանիշներով, արդյոք հետախուզում է հայտարարված նրանց նկատմամբ, ադրբեջանական ԶՈՒ քանի՞ հրամանատարի նկատմամբ է հետապնդում իրականացվում և ինչ հատկանիշներով, եթե իրականացվում է, նույն ՔԿ-ն մերժել էր տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ։ Ընդգծենք, որ մերժումը ստացել ենք 2024 թվականին, հենց 2024թ.-ին էլ ՀՀ իշխանությունները գաղտնի բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանցիների հետ՝ հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ։

Այժմ էլ պատկան մարմինները թաքցնում են, թե բոլորի՞ նկատմամբ  է հետախուզումը դադարեցվել, թե ոչ։ Եւ արդյոք միայն հետախուզումն է դադարեցվել, թե նաեւ քրեական հետապնդումը։  Համենայն դեպս՝ 2025 թվականի  ապրիլին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ է ուղարկել իրավապահ մարմիններին հանրային շահին վերաբերող այդ տեղեկությունները ճշտելու համար. Դատախազությունն ու ՔԿ-ն հայտարարել են, թե նախաքննական գաղտնիք է, իսկ ոստիկանությունը դեռ մտածում է։ Ավելին, թեև իրավապահները Զեյնալլիի դեպքում մատնանշում են իբրև ԱՊՀ երկրների տարածքում հետախուզման դադարեցման մասին, սակայն նույն կառույցները շրջանցում են՝ առհասարակ միջազգային, այսպես կոչված, «ինտերպոլով» հետախուզում իրականացնել-չիրականացնելու հարցը և չի բացառվում, որ նրանց նկատմամբ առհասարակ որևէ հետախուզում չիրականացվի։

ՀՀ-ն միակողմանի ազատ է արձակել ադրբեջանցի ռազմական հանցագործին ու մոլորեցնում են հանրությանը.  ինչ՞ ճակատագիր ունեն Ադրբեջանի կողմից հետախուզվող 300 հայերը

Ըստ ՀՀ իրավապահ մարմինների՝ ՀՀ-ն ադրբեջանցի ռազմական հանցագործ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցրել է «փոխադարձության» սկզբունքով, սակայն նույն մարմինները չեն հայտնում գեթ մեկ հայի մասին, որի նկատմամբ Ադրբեջանը դադարեցրած լինի հետախուզումը։ Ի դեպ, Ադրբեջանը հայտնում է շուրջ 300 հետախուզվողի մասին, որոնց թվում են նաև Արցախի և ՀՀ պետականության ստեղծման գործում մեծ ներդրում ունեցող անձինք, Արցախի ազատամարտի մասնակիցներ, պաշտոնյաներ, իսկ Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունները ևս մեկ անգամ փաստում են Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Այդ երկրի դատախազությունը ոչ միայն չի դադարեցրել հետախուզումները, այլև՝ «համագործակցության կոչ է արել» ՀՀ-ին։ «Փաստինֆո»- ի գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունը չի մատնանշել գոնե մեկ հայի անուն, որի նկատմամբ Բաքուն, «բանավոր պայմանավորվածության» հիման վրա, դադարեցրած լինի հետախուզումը։

Փորձագետն արձանագրում է՝ քաղաքական ղեկավարության գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը տեղեկություն չունի այդ հնարավոր փաստաթղթից կամ  պայմանավորվածությունից, որի մասին հայտարարում է դատախազությունը, սակայն նկատում է՝ 2007թ․-ին ձեռք բերված պայմանավորվածությունը դրանից հետո տեղի ունեցած գործընթացներին չի վերաբերում, քանի որ 2007թ․ հետո բազմաթիվ   իրավական գործընթացներ են նախաձեռնվել։
«Ընդ որում՝ պետք է նշել՝ ոչ միայն ՀՀ և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, այլև՝ Ադրբեջանի Հանրապետության իրավապահների կողմից՝ ընդդեմ հայերի, նրանք այդ հետախուզումը հայտարարել են։ Այսինքն՝ հերթական անգամ կարող ենք փաստել, որ առերեսվում ենք պարտվող կողմի վախկոտ վարքագծի հետ, որն ամեն կերպ ցանկանում է Ադրբեջանի գործողությունները սրբագրել, ինչ է թե՝ վախ կա, գուցե ինչ-որ պայմանավորվածությունների հետևանքի դրսևորում է, որ հայկական կողմն անընդհատ պետք է զիջի, այդ թվում՝ սեփական շահերի պաշտպանության հարցում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Տարոն Սիմոնյանը։

Տարոն Սիմոնյանն ընդգծում է՝ գործ ունենք միջազգային հանցագործությունների հետ՝ պատերազմական, մարդկության դեմ, ցեղեասպանության կազմակերպման, ՔԿ-ում քրեական գործ կա նախաձեռնված՝ հենց ցեղասպանության կազմակերպման հոդվածով։

«Այդ մարդկանց նկատմամբ ո՞վ իրավունք ունի հետախուզում հայտարարելուց հետո հետ կանգնի այդ քայլից և առաջ չգնա։ Եթե նման քայլ կատարող իրավապահ մարմին կա, ապա դա իրավական գնահատականի պետք է արժանանա։ Եթե կա քաղաքական ղեկավարություն, որը իրավապահ մարմիններին նման հրահանգ է տալիս, որ միջազգային հանցագործություն կատարած անձանց նկատմամբ  հետախուզում չիրականացնեն, ապա այդ քաղաքական ղեկավարությանն էլ պետք է իրավական գնահատական տրվի»,-ընդգծեց Սիմոնյանը՝ հավելելով, որ մի շարք անհայտների առկայություն է, որը պետք է բացահայտվի, բայց այս քաղաքական իշխանության օրոք դրանք չեն բացահայտվի։  Նրա խոսքով՝ բանավոր պայմանավորվածություն՝ օրենքներն ու Սահմանադրությունը խախտելու, եթե անգամ կա, ապա դա իրավական գնահատականի պետք է արժանանա, եթե կա փաստաթուղթ, որը վավերացված է պետությունների կողմից և համարվում է օրենսդրության մաս, ապա թող ներկայացնեն, հասկանանք՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։

«Եթե մեր օրենսդրության մաս չէ, այլ միայն ինչ-որ քաղաքական գործիչների պայմանավորվածություն, ապա պետք է հասկանալ, թե դա ինչ կապ ունի իրավական գործընթացների հետ, ինչպե՞ս այն կարող է գերակայել օրենսդրության նկատմամբ։ Եթե մենք մեզ իրավական պետություն ենք համարում, ապա գերակայում է միայն իրավունքը, ոչ թե՝ քաղաքական ինչ-որ պաշտոնատար անձանց կամքը։ Հակառակ դեպքում՝ մենք գտնվում ենք ոչ թե իրավական, այլ՝ ավտորիտար պետությունում։ Պետք է կողմնորոշվենք։ Եթե իրավական պետություն ենք, ապա պետք է գերակայի իրավունքը, եթե ավտորիտար, ապա կարող են գերակայել ինչ-որ քաղաքական առաջնորդի միտքը, կամքը կամ երազները»։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
 

Աղբյուր՝ Փաստինֆո
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված