Թրամփի ռազմատենչ կերպարը միտումնավոր է ստեղծվել․ Gazeta
ԱՄՆ
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմատենչ կերպարն արհեստականորեն կերտում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Gazeta.ru-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Կարծում եմ, որ Թրամփի այս ռազմատենչ կերպարը շատ առումներով միտումնավոր է ստեղծվում հենց Թրամփի նկատմամբ թշնամաբար տրամադրված մամուլում: Մենք պետք է հանգիստ վերաբերվենք նման լուրերին և այն ամենին, ինչ գրում են արևմտյան լրատվամիջոցներն այս համատեքստում»,-ասել է Ջաբարովը:
Նա նշել է, որ Ամերիկայի նախագահը միանշանակ տեղեկատվություն է ստանում Ուկրաինայում տեղի ունեցողի մասին ոչ միայն լրատվամիջոցներից, հետևաբար գիտի իրական իրավիճակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)