ԵՄ-ն Հայաստանի համար վիզային ազատականացման ծրագիր կներկայացնի․ Schengen News
Արտաքին Քաղաքական
Հունիսի 24-ին տեղի կունենա ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի նախագծի քննարկումը: Հայտարարել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները, փոխանցում է Schengen News-ը։
Ըստ տեղեկությունների՝ այս թեման քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում կայացած հանդիպմանը: Հանդիպմանը երկուստեք քննարկվել է ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը՝ ընդգծելով կոնկրետ քայլերի կարևորությունը:
«Նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը՝ զգալի ջանքեր գործադրելու գործողությունների ծրագրի իրականացման համար: Բացի այդ, Սարգսյանը հանձնակատար Բրուններին հրավիրել է հաջորդ տարի այցելել Հայաստան՝ գործողությունների առավել սերտ համակարգման, ինչպես նաև իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու համար», - գրում է Schengen News-ը:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան