ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում մինչև 6 մլրդ դոլարի անկում է կանխատեսվում. Օվերչուկը նշել է պատճառները
Արտաքին Քաղաքական
ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը բացասաբար է ազդում Ռուսաստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա: Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատմամբ, տարեվերջին երկրները կկորցնեն մոտ 6 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Sputnik-ը։
Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է, որ «ինքը Հայաստանում հեռանկարներ չունի, քանի որ չկա նաև Եվրամիության հետ փոխգործակցության հեռանկար»: Միևնույն ժամանակ Օվերչուկն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը հասկանում են տնտեսական ցուցանիշների մակարդակի վերականգնման համար կարգավորիչ միջավայրի կատարելագործման անհրաժեշտությունը:
Հիմնական պատճառներից նա նշել է խոչընդոտները, վերահսկող մարմինների աշխատանքը, փոխհաշվարկների խնդիրը։ «Պետք է նաև ընդլայնել Վերին Լարսի անցակետերի քանակը, որտեղ այս օրերին կրկին մեծ խցանումներ են արձանագրվում։ Այնուամենայնիվ, Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ապահովում է երկրի կայուն տնտեսական աճը», - եզրափակել է նա։