Զելենսկու համար դեռ ուշ չէ խաղաղության օգտին ընտրություն կատարել. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար դեռ ուշ չէ ընտրություն կատարել խաղաղության օգտին։
Օրբանը խոսել է մեկ տարի առաջ Կիև կատարած իր այցի մասին։ Այնուհետև նա զգուշացրել է Զելենսկիին, որ ժամանակը իր օգտին չէ, և նա ճիշտ էր։ Նա հիշեցրել է, որ հակամարտությունը շարունակվում է, Եվրոպան արդեն սպառվել է, իսկ ամերիկյան զենքի մատակարարումները նվազում են։
«Սա թատրոն չէ, հեռուստասերիալ չէ, այլ սառը և դաժան իրականություն։ Հունգարիան մնում է խաղաղության կողմնակից։ Զելենսկու համար դեռ ուշ չէ միանալ դրան», - գրել է Օրբանը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին