Պարկինսոնի դեմ նոր զենք․ ապրումներն ավելի ուժեղ են, քան հաբերը
Իսպանացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ թատերական միջոցառումներին մասնակցելը զգալիորեն բարելավում է Պարկինսոնով հիվանդ մարդկանց հոգեկան վիճակը։ Թատրոն այցելած և դերային վարպետաց դասերին մասնակցած հիվանդների մոտ նկատվել է անհանգստության, ընկճվածության և սոցիալական մեկուսացվածության նվազում՝ ի տարբերություն նրանց, ովքեր պարզապես տնային վարժություններ էին անում։
Մասնագետները պարզել են, որ հենց կենդանի էմոցիոնալ արտահայտումը, խմբային աշխատանքը և համախմբվածության զգացումը նվազեցնում են հիվանդության հուզական ծանրությունը։ Թատերական մասնակցությունը բարձրացրել է հիվանդների ինքնավստահությունը նույնիսկ առօրյայում։
Հետազոտությունը համահունչ է ԱՀԿ առաջարկած մոտեցմանը, ըստ որի արվեստը կարող է ծառայել որպես «սոցիալական դեղամիջոց»։ Երբ հաբերը հաճախ անարդյունք են, թատրոնը կարող է դառնալ հզոր հոգեբանական աջակցություն, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին