ԱՄՆ դաշնակիցները պատրաստվում են ամերիկյան զորքերը դուրս բերել Եվրոպայից
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները սկսել են պատրաստվել մայրցամաքում ամերիկյան զորքերի թվի հնարավոր կրճատմանը։ Այս մասին հաղորդում է Euractiv պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները սկսել են մասնավոր նախապատրաստություններ այն մասին, թե ինչպես պետք է Հյուսիսատլանտյան դաշինքը արձագանքի մայրցամաքում ամերիկյան զորքերի թվի հնարավոր կրճատմանը», - ասվում է տեքստում։
Պորտալի տվյալներով՝ Եվրոպան համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս բերել 10-ից 20 հազար մարդու, որոնք կարող են ուղարկվել Ասիա կամ Մերձավոր Արևելք։ Այսօր Եվրոպայում ամերիկյան զորակազմը կազմում է մոտ 80 հազար մարդ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին