Սարսափելի ավազակային հարձակում թոշակառուների վրա
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են ավազակային խմբի չորս անդամների, որոնք մայիսի 26-ին ներխուժել էին 79-ամյա տղամարդու և նրա 75-ամյա կնոջ տուն։ Տունը պատկանում էր հուղարկավորության ծառայություն մատուցող կազմակերպության հիմնադիրին։ Հարձակվողները կապել են զույգին, տուժող տղամարդու վրա պոլիէթիլենային տոպրակ են դրել և մուրճով ջարդել են նրա ոտքերի մատները՝ ստիպելով հանձնել սեյֆի բանալին։
Գողերը փախուստի են դիմել՝ գողանալով 4.6 միլիոն ռուբլի և հեռախոսները։ Տուժած կինը կարողացել է ազատվել և կանչել շտապօգնություն ու ոստիկանություն։ Տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել։
Քրեական հետախուզության բաժինը հայտնաբերել և ձերբակալել է չորս հանցագործների՝ 34-ից 48 տարեկան։ Գումարի գտնվելու վայրը դեռ պարզված չէ, և քննիչները ստուգում են նրանց կապը այլ հանցագործությունների հետ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին