Մերցը կրկնօրինակում է Թրամփին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարող է Ուկրաինային առաջարկել այնպիսի գործարք, որը նման է Թրամփի գործարքին: Այս մասին հայտարարել է դոցենտ Նիկոլայ Թոփորնինը, փոխանցում է Лента-ն։
«Տեսականորեն Մերցը կարող է փորձել Զելենսկու հետ այնպիսի գործարք կնքել, ինչպիսին Դոնալդ Թրամփինն էր։ Միայն ամերիկացիներին էր հետաքրքրում բնական պաշարները, իսկ գերմանացիները կվերցնեն ռազմարդյունաբերական համալիրը», - ենթադրել է քաղաքագետը։
Մասնավորապես, ընդգծվում է, որ Գերմանիայի իշխանությունները ծրագրում են Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների համատեղ արտադրություն սկսել։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին