Մերկելը հիշել է՝ ինչպես Թրամփը հրապարակայնորեն մերժեց իր ձեռքը
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կրկին անդրադարձել է 2017-ին տեղի ունեցած միջադեպին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր սեղմել իր ձեռքը տեսախցիկների առաջ։ Մերկելը դա անվանել է «սխալ քայլ» իր կողմից՝ հավելելով, որ Թրամփը պարզապես ցանկանում էր գրավել ուշադրություն։
Ըստ Մերկելի՝ նման պահվածքը լիովին համապատասխանում է Թրամփի բնավորությանը։ Այնուամենայնիվ, նախկին կանցլերը նշել է, որ վերջում իրենք հասցրել են ձեռք սեղմել։
Ավելի վաղ Մերկելը հանդես էր եկել Ուկրաինայում խաղաղության հասնելու վերաբերյալ առաջարկով՝ կարևորելով Կիևի և Մոսկվայի միջև մշտական կապերի պահպանումը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին