ԱՄՆ-ում ինքնաթիռի թևը պոկվել է և ընկել մասնավոր տան բակում
ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռի թևի մի բեկոր ընկել է Հյուսիսային Կարոլինայի մասնավոր տան տարածքում։ Այս մասին հայտնել է The New York Post-ը։
Պարբերականի համաձայն՝ դա Delta-ի կողմից շահագործվող Boeing 737 ինքնաթիռի փեղկն էր։ Սակայն օդաչուները թևի մի մասի կորստի մասին չեն իմացել մինչև վայրէջքը։
«Ինքնաթիռի անվտանգ վայրէջքից հետո նկատվել է, որ ձախ թևի փեղկի մի մասը բացակայում է։ Delta-ն լիովին աջակցում է որոնողական աշխատանքներին և կհամագործակցի քննության հետ, քանի որ անվտանգությունից ավելի կարևոր ոչինչ չկա», - ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին