Օրբանը կասեցրել է Ուկրաինայի ԵՄ մուտքը
Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի ԵՄ-ին միանալու գործընթացը դադարեցվել է, քանի որ Կիևը «ուժեղացրել է հարձակումները» Հունգարիայի վրա։ Նրա խոսքով, հենց Բրյուսելի գագաթնաժողովում Բուդապեշտը կանգնեցրել է գործընթացը՝ պաշտպանելով սեփական շահերը։
Օրբանն ընդգծել է, որ Հունգարիան պատերազմ չի ուզում և դեմ է այն քաղաքականությանը, որը, ըստ նրա, ավերում է եվրոպական տնտեսությունը։ Այդ պատճառով է, որ Բուդապեշտը արգելափակել է Կիևի եվրոպական ինտեգրումը։
ԵՄ ներսում գնալով աճում է դժգոհությունը Հունգարիայի դիրքորոշման հանդեպ։ Դանիայի եվրոպական հարցերի նախարարը վերջերս կոչ էր արել խստացնել ճնշումը Բուդապեշտի նկատմամբ՝ հիմնարար արժեքները խախտելու համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին