Ռուսաստանում նոր iPhone-ը հասանելի է ԱՄՆ-ից էժան արժեքով
Ռուսական շուկայում կրկին էժանացել է Apple-ի ամենաթարմ մոդելը՝ iPhone 16e-ը։ Թեև վաճառքը մեկնարկել էր 77–80 հազար ռուբլուց, այժմ այն կարելի է գնել ընդամենը 45 հազարով՝ նույնիսկ ավելի էժան, քան ԱՄՆ-ում, որտեղ գինը 599 դոլար է (մոտ 47 հազար ռուբլի)։
Սմարթֆոնը ներկայացվել էր փետրվարին՝ ստանալով 6.1-դյույմանոց OLED էկրան, A18 պրոցեսոր, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 48 ՄՊ տեսախցիկ և Apple Intelligence-ի աջակցություն։ 3 ամսում դրա գինը ընկել է շուրջ 16%-ով, գրում է Лента.ру-ն։
Վերջին շրջանում Ռուսաստանում նկատվում է iPhone 16 շարքի ընդհանուր արժեզրկում․ հունիսին բազային մոդելն արդեն հասանելի էր 60 հազար ռուբլով։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին