Ուկրաինան պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցությունների. Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ բանակցությունների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ՝ հանուն խաղաղության։ Telegram-ում արված հայտարարության մեջ նա ընդգծել է, որ Ուկրաինան «չի վախենում հանդիպումներից և ակնկալում է նույնքան համարձակ մոտեցում նաև Մոսկվայից»։
Զելենսկու խոսքով՝ քննարկվել են մի քանի հնարավոր ձևաչափեր՝ երկու երկկողմ և մեկ եռակողմ, որոնց նպատակն է առաջ մղել խաղաղ գործընթացը։
Նա նաև նշել է, որ արդեն համաձայնեցրել է Ուկրաինայի դիրքորոշումը ԵՄ ներկայացուցիչների հետ՝ հնարավոր բանակցությունների համար։ Բացի այդ, Զելենսկին հայտնել է իր հեռախոսազրույցի մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ ընդգծելով, որ քննարկել են ինչպես պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը, այնպես էլ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)