Վթարային վերադարձ Սախալինում․ ինքնաթիռի սրահում հայտնաբերվել է ավիավառելիք
Արտակարգ Պատահար
Սախալինում՝ թռիչքի ընթացքում, ռուսաստանյան «Տայգա» ավիաընկերության Viking օդանավի սրահում հայտնաբերվել են ավիավառելիքի հետքեր, ինչի հետևանքով ինքնաթիռը շտապ վերադարձել է մեկնման օդանավակայան։ Telegram-ի «Ավիատորշչինա» ալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին, երբ օդանավը մեկնում էր Հարավա-Սախալինսկից դեպի Սովետսկայա Գավան։ Բորտում եղել է 14 ուղևոր, այդ թվում՝ 4 երեխա։
Էկիպաժը վառելիքի հետքերը նկատել է ճաղավանդակային դռան մոտ, ինչպես նաև ֆյուզելյաժի ձախ կողմում։ Հարավա-Սախալինսկի օդանավակայանում հայտարարվել է պատրաստության և տագնապի ազդանշան, և օդաչուները ապահով վայրէջք են կատարել։ Ոչ ուղևորները, ոչ էլ երկու հոգանոց անձնակազմը չեն տուժել։
Վթարային վայրէջքից հետո օդանավը զննվել է, հայտնաբերված արտահոսքի պատճառով այն ժամանակավորապես հեռացվել է թռիչքային շահագործումից։ Տրանսպորտային անվտանգության մասնագետները պարզում են վառելիքի արտահոսքի պատճառները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)