Ուկրաինան ՆԱՏՕ-ին կուղարկի ամերիկյան զենքի «ցանկությունների ցուցակներ»
ԱՄՆ
Ուկրաինան պատրաստվում է ՆԱՏՕ-ին ուղարկել ցանկալի ամերիկյան զենքի և տեխնիկայի ցուցակներ՝ Եվրոպայի կողմից ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենք գնելու նոր մեխանիզմի շրջանակում, հայտնում է CNN-ը՝ հղումով իր աղբյուրներին։
Նոր համակարգի համաձայն՝ Պենտագոնը և ՆԱՏՕ-ն կստեղծեն հատուկ բանկային հաշիվ, որտեղ եվրոպացի դաշնակիցները կփոխանցեն գումարներ ամերիկյան զենքի գնումների համար։ Ուկրաինան անմիջապես ՆԱՏՕ-ին կուղարկի իր ցանկը, իսկ ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ղեկավար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը կգնահատի՝ արդյոք ԱՄՆ-ում բավարար պաշարներ կան վաճառքի համար, նախքան ցուցակը եվրոպական գործընկերներին փոխանցելը։
Այս քայլը համընկնում է Պենտագոնի վերջերս ընդունած հուշագրի հետ, որով Վաշինգտոնը ստացավ իրավունք վերադարձնելու նախկինում Ուկրաինային փոխանցված ամերիկյան զենքը՝ սեփական պաշարները համալրելու նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)