Նեթանյահուն պատրաստ է միջոցներ ձեռնարկել Մեծ Բրիտանիայի դեմ․ Times
Աշխարհ
Իսրայելի կառավարությունը՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է դադարեցնել պաշտպանական համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ՝ Պաղեստին պետությունը ճանաչելու դեպքում: Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեծ Բրիտանիան պետք է զգուշություն ցուցաբերի, քանզի Նեթանյահուն և նրա նախարարները կարող են որոշել խաղաքարտերով խաղալ։ Իսրայելը գնահատում է իր գործընկերությունը Թագավորության հետ, սակայն վերջին որոշումները նշանակում են, որ այն գտնվում է ճնշման տակ, և Լոնդոնը կարող է շատ բան կորցնել, եթե Իսրայելի կառավարությունը որոշի պատասխան քայլեր ձեռնարկել», - պարբերականին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։
Նշվում է, որ Նեթանյահուի կառավարությունը Լոնդոնի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության դադարեցումը դիտարկում է որպես Պաղեստինը ճանաչելու Մեծ Բրիտանիայի առաջարկին պատասխանելու հնարավոր տարբերակներից մեկը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)