Ընտանեկան բռնությունների մասով հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ. Արմեն Ղազարյան
Հասարակություն
«2025 թվականի 5 ամիսների ընթացքում ընտանեկան բռնությունների մասով կիրառվել է նախազգուշացման 234 դեպք, անհետաձգելի միջամտության 701 դեպք, հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ»,-ԱԺ-ում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Փոխնախարարը զեկուցեց «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնությունների ենթարկված մարդկանց պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։
Նա նշեց, որ օրենքում լրացվող մեկ դրույթով պարտավորություն է սահմանվում բռնարարի համար կրել էլեկտրոնային հսկման միջոցներ։
Արմեն Ղազարյանը հայտնեց, որ բացասական վիճակագրությունը որոշակի աճ է գրանցվել նախորդ տարիների նկատմամբ՝ կարևորելով իրազեկվածությա բարձարացումը և պետական ապարատում հմտությունների զարգացումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)