Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ Կատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ․ ԱԳՆ

Քաղաքական

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Հայաստանի արտգործնախարարության պաշտոնյաների հետ հանդիպումներում նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։ Այս մասին News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտգործնախարարության Լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում՝ տեղի իշխանությունների պահանջով, եւ որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախաստորագրած՝ Խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի մասին կետ չկա, News.am-ը հետեւյալ հարցերն էր ուղղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

«1. Ստեղծված իրավիճակում քայլեր ձեռնարկվո՞ւմ են Բաքվում պահվող հայ գերիներին առնվազն ֆիզիկական խոշտանգումներից պաշտպանելու համար:

  1. ԿԽՄԿ ներկայացուցիչները հայտնել էին, որ վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին: Ձեր ղեկավարած կառույցը հետաքրքրվե՞լ է, թե ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի դադարեցումից հետո ինչ վիճակում են հայ գերիները, այդ ընթացքում նրանց հաջողվե՞լ է կապ հաստատել ընտանիքների հետ: Կա՞ ինչ-որ այլ կառույց, որը կարող է նրանց ծանրոցներ փոխանցել:
  2. Որպես Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրած պաշտոնյա՝ հավատո°ւմ եք, որ խաղաղության ձգտումը անկեղծ է, եթե մի երկիրը շարունակում է պահել մյուս երկրի գերիներին, ընդ որում՝ այնպիսի մեղադրանքներով, որոնք անհատապես գերիների կատարած հանցանքների մասին չեն, այլ՝ Հայաստանի Հանրապետության «հանցանքների», ինչպես ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել»։
  3. Արտգործնախարարությունը News.am–ի կոնկրետ հարցերին տվել է ոչ կոնկրետ, ընդհանուր պատասխան։ Դրանում ասվում է հետեւյալը․

    «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիների խնդրի հասցեագրումը, այդ թվում՝ նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակում են գտնվել ՀՀ ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար բարձրացվելով միջազգային գործընկերների հետ հանդիպումներում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։

    ՀՀ ԱԳ նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում գերիների, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միզազգային կոմիտեի պատվիրակության հետ։

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապես բարձրաձայնում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը։ Հարցին անդրադարձ է կատարվել նաև ս․թ․ օգոստոսի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի շրջանակներում, որը հասանելի է հետևյալ հղումով՝ (տես 33-րդ րոպեից)։

    ԿԽՄԿ ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։

    «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը եւ հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։

    Հիշեցնենք, որ Ադրբեջանում պաշտոնապես հաստատված 23 հայ գերի կա, որոնց մի մասը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության անդամներն են։ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը լիակատար մեկուսացման մեջ է թողել հայ գերիներին, քանի որ այն միջազգային միակ կառույցն էր, որը հնարավորություն ուներ ժամանակ առ ժամանակ այցելելու Բաքվի բանտում պահվող հայ գերիներին եւ տեղեկատվություն փոխանցելու նրանց ընտանիքներին։  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան
Ամենադիտված