Լավրովը մեկնաբանել է Բաքու-Երևան համաձայնագիրն ԱՄՆ-ում
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաձայնագիրը «Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն» է։ Դիվանագետն այս մասին ասել է ՄԳԻՄՕ-ի ուսանողների համար ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հետևել, թե ինչպես է այս համաձայնագիրը գործելու։
Լավրովի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրից հետո «ոգևորված բացականչությունները» փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվեցին սկեպտիկ գնահատականներով։
Դիվանագետը հավելել է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության հիմնական առաջնահերթությունները խաղաղությունն ու համագործակցությունն են, դրանք երբեք չեն փոխվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին