Ալիևը և Փաշինյանը հրավիրվել են Ղազախստան
Քաղաքական
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խոսել է այլ պետությունների ղեկավարների՝ Աստանա կատարելիք այցերի մասին։
Ղազախստանի ղեկավարը նշել է, որ առաջին հերթին Աստանայում սպասում են Հարավային Կովկասի երկու պետությունների և հարևան Թուրքմենստանի ղեկավարներին։ Տոկաևն ինքը նույնպես նախատեսում է մի քանի պաշտոնական այցեր կատարել։
«Տարեվերջին կկայանան իմ պաշտոնական այցերը Ռուսաստան և Ուզբեկստան։ Նախապատրաստվում են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարների այցերը Աստանա, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ ու բանակցություններ մի շարք ասիական, եվրոպական և աֆրիկյան երկրների ղեկավարների հետ»,– ասել է նա։
Իր ելույթի ժամանակ Ղազախստանի ղեկավարը դրական է գնահատել Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև կայացած հանդիպումը և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների կողմից Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրման արդյունքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)