Գերմանիայում սկանդալ. Մերցի կնոջը մեղադրում են ապօրինի խուզարկությունների մեջ
Աշխարհ
Գերմանիայում մեծ աղմուկ է բարձրացրել իրավապահների կողմից 17-ամյա ակտիվիստ Նելի Կրուշինսկու տանը կատարված ապօրինի խուզարկությունը։ Աղջիկը կասկածվում է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դեմ ուղղված գրավիտիի հեղինակ լինելու մեջ։ WDR-ի տվյալներով՝ դատարանի որոշումը հիմնված էր անորոշ ցուցմունքների և մեկ անանուն նամակի վրա։
Կրուշինսկին չի ընդունում իր մեղքը, իսկ նրա փաստաբանը դեպքը կոչել է «դատախազության լիակատար ձախողում»՝ կասկածի տակ դնելով նաև գործին ներգրավված ոստիկանների անկախությունը։ Խուզարկության որոշման վրա ազդած դատարանի ղեկավարն է Շարլոտտա Մերցը՝ կանցլերի կինը, սակայն նա հերքում է իր կապը այս գործի հետ։
Դեպքը նոր հարված է հասցրել Մերցի վարկանիշին։ Վերջին հարցումներով՝ Գերմանիայի բնակչության 62 տոկոսը դժգոհ է կառավարության աշխատանքից, իսկ 59 տոկոսը բացասաբար է գնահատում հենց Մերցի գործունեությունը։ 60 տոկոսն էլ հայտարարել է, որ չի տեսնում խոստացված փոփոխությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին