«Եթե հանրության մոտ նման պահանջ լինի՝ սիրով»․ Հովհաննիսյանը՝ թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ թեստ հանձնելու մասին
Քաղաքական
«Ես որևէ խնդիր չունեմ։ Ես շատ հանգիստ, բարոյական, բաց, հրապարակային կյանքով եմ ապրում և մտածելու որևէ բան չունեմ։ Իմ տան տեղն էլ բոլորը գիտեն, իմ հայտարարագիրն էլ բոլորը գիտեն, ամեն բան բացատրելի է, և հնարավորինս համեստ։ Ես էլ եմ լրագրող եղել, Հյուսիսային պողոտայում տուն չունեմ, մի տարի առաջ եմ հիփոթեքով տուն վերցրել Նոր Խարբերդում»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակային պահանջին, որ ինքն ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային՝ նա նշեց, որ կաշկանդված չէ այդ թեստը հանձնել․ «Եթե հանրության մոտ նման պահանջ լինի՝ սիրով»,– նշեց Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)