Փակ սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում. ինչ է քննարկելու Ռուբինյանը թուրք գործընկերոջ հետ
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ պատվիրակության հետ կայանալիք հանդիպման օրակարգից։
«Հանդիպումը տեղի է ունենալու մոտ օրերս Հայաստանում»,– ասաց նա՝ խոստանալով ավելի ուշ հայտնել հավելյալ տեղեկություններ։
Ռուբինյանը նշեց, որ հանդիպմանը քննարկվելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ողջ օրակարգը, այդ թվում՝ Անիի պատմական կամրջի վերականգնման թեման։
«Գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է, ամբողջ գործընթացը փակ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, բնականաբար երկկողմ քննարկումները հենց սրա մասին են»,- հավելեց Ռուբինյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին