Բելառուսական բանտում մահացել է Լուկաշենկոյին վիրավորելու համար դատապարտված ՌԴ քաղաքացին
Հասարակություն
Բելառուսի Մոգիլյով քաղաքի խիստ ռեժիմի գաղութում մահացել է Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Պոդնեբեննին։ «Наша Нива»-ի փոխանցմամբ՝ 36-ամյա Պոդնեբեննին մահացել է սեպտեմբերի 3-ին՝ 16 տարվա ազատազրկման ժամկետը կրելու ընթացքում։ Նա ծնվել է Խաբարովսկում, սակայն վեց տարեկանից ապրել է Բելառուսում և ունեցել է մշտական բնակության իրավունք։
2021 թվականին Պոդնեբեննին մեղադրվել էր իրավապահների մեքենայի հրկիզման, տրանսպորտի վնասման և «ծայրահեղական» ճանաչված Telegram-ալիքի և չատի ստեղծման ու կառավարման մեջ։ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն նրան ընդգրկել էր ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձանց ցուցակում։
Նրա մահվան պատճառների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Դեպքը նոր հարցեր է առաջացրել Բելառուսում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի և բանտային պայմանների շուրջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)