Իշխանությունները կորցրել են վերահսկողությունը հատուկ ծառայությունների նկատմամբ
Քաղաքական
Լեհաստանի Բարձրագույն հսկողական պալատի ղեկավար Մարիան Բանասը հայտարարել է, որ երկրի իշխանությունները de facto չեն վերահսկում հատուկ ծառայությունները։ RMF FM ռադիոկայանի եթերում նա նշել է, որ Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոն, Ներքին անվտանգության գործակալությունն ու Հետախուզության գործակալությունը գործում են «որպես պետություն պետության մեջ»։
Բանասի խոսքով՝ հատուկ ծառայությունների ղեկավարները իշխանություններին փոխանցում են միայն այն տեղեկությունները, որոնք իրենք են նպատակահարմար համարում։ Նա ընդգծել է նաև, որ պետությունն ի վիճակի չէ լիարժեք վերահսկել դրանց ֆինանսական հոսքերը։
Այս հայտարարությունը հնչում է լարված ֆոնին․ վերջերս Լեհաստանի հատուկ ծառայությունները ստիպված էին հերքել լուրերը, թե Բելառուսում ձերբակալված լեհ մենաստիկը ներգրավված է լրտեսական գործունեության մեջ՝ ընդգծելով, որ նման նպատակներով չեն օգտագործում հոգևորականներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)