Եվրոպացի առաջնորդը առաջարկել է բաժանել Ուկրաինան երեք մասի. ինչ պատասխանեց Մոսկվան
Քաղաքական
Վենգրիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հակամարտությունից հետո Ուկրաինան բաժանվելու է երեք գոտու՝ ռուսական, արևմտյան և ապառազմականացված։ Նա ընդգծել է, որ ռուսական գոտին արդեն ձևավորված է և ընդգրկում է երկրի մոտ 20 տոկոսը, մինչդեռ արևմտյան տարածքների ճշգրիտ կարգավիճակի շուրջ դեռևս հստակություն չկա։ Եվրոպայում քննարկվում է ապառազմականացված գոտու ստեղծման գաղափարը։
Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը հակադարձել է Օրբանին՝ պնդելով, որ «ռուսական և ուկրաինական գոտիներ» չեն լինելու․ «Կլինի պարզապես Ռուսաստան, իսկ մնացած տարածքները՝ արևմտյան»։ Նա նշել է, որ ապառազմականացված գոտու շուրջ «իրական սակարկությունը» դեռ չի սկսվել, և դրա չափերն ու վերահսկողությունը մնալու են առանցքային հարցեր։
Արևմուտքում նույնպես հնչում են Ուկրաինայի բաժանման այլընտրանքային սցենարներ։ Միջազգային վերլուծաբաններ և նախկին պաշտոնյաներ խոսում են Կենտրոնական և Արևմտյան Ուկրաինայի հնարավոր վերաձևավորման մասին, իսկ իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը կանխատեսում է երկրի տարածքների բաշխում Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի և Ռումինիայի միջև։ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ «երկրի երկրորդ բաժանումը» չի թույլատրվի, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)