Անձնագիրը կորցրած Յամալը լքել է Թուրքիան
Սպորտ
Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը, ով կորցրել էր անձնագիրը, մասնավոր ինքնաթիռով լքել է Թուրքիայի Կոնիա քաղաքը, հայտնում է Turkiye Today-ը։
Կիրակի օրը Իսպանիայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում 6:0 հաշվով հաղթել է Թուրքիայի հավաքականին։ 18-ամյա Յամալն այդ խաղում կատարել է երկու գոլային փոխանցում։ Խաղից հետո մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստը չի կարողացել գտնել իր անձնագիրը։
Աղբյուրի տվյալներով՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) կապ է հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ, և Կոնիայի ոստիկանության միջոցով խնդիրը լուծվել է։ Մի քանի ժամ անց «Բարսելոնայի» հարձակվողը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Թուրքիայից։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է երեք հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին