Թրամփը ԵՄ-ին կոչ է արել մեծ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի գործընկերների նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Եվրոպային մեծ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ՝ խոստանալով, որ Միացյալ Նահանգները կհետևի նրա օրինակին։ Այս մասին հաղորդել է բրիտանական The Telegraph թերթը։
Մասնավորապես, Թրամփը կոչ է արել Եվրամիությանը «100 տոկոս երկրորդային մաքսատուրքեր» սահմանել Հնդկաստանի և Չինաստանի նկատմամբ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ «Նա այս առաջարկը արել է եվրոպացի առաջնորդների հետ Մոսկվային խաղաղության հարկադրելու միջոցառումների վերաբերյալ քննարկման ժամանակ»,- ասվում է տեքստում։
«Վերջին շաբաթներին Թրամփը ավելի ու ավելի է հիասթափվում Մոսկվայից, քանի որ Պուտինը շարունակում է խաղաղության համաձայնագիր կնքելու համար ռմբակոծել ուկրաինական քաղաքները՝ չնայած ԱՄՆ-ի ջանքերին», - գրում է The Telegraph-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)