Լեհաստանի որոշումից հետո Բելառուսի սահմանին կուտակվել է 1,5 հազար մեքենա
Քաղաքական
Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի հետ սահմանին դուրս գալու հերթում կանգնած է շուրջ 1360 մեքենա և 30 ավտոբուս։ Հերթերը մեծացել են Լեհաստանի կառավարության որոշումից հետո՝ սեպտեմբերի 12-ից փակել Բելառուսի հետ սահմանը։ Միայն մեկ օրում մեքենաների թիվը ավելացել է մոտ 390-ով։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ սահմանը փակելու որոշումը կապված է Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2025» զորավարժությունների հետ։ Նրա խոսքերով՝ այս քայլը նպատակ ունի կանխել հնարավոր սպառնալիքները տարածաշրջանում։
Բելառուսի ԱԳՆ-ն իր հերթին բողոք է հայտնել Լեհաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը՝ նշելով, որ նման քայլերը վնասում են ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան երկրների շահերին։ Մինսկը ընդգծել է, որ սահմանափակումը լարվածություն է ստեղծում և հարվածում է տարածաշրջանային համագործակցությանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից