ԱՄՆ փոխնախագահը կարևորել է Ուկրաինայի հարցում տարածքային և անվտանգության խնդիրները
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կենտրոնացած են երկու հիմնական հարցի վրա՝ տարածքային վիճահարույց գոտիներ և անվտանգության երաշխիքներ։ One America News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ կողմերը փորձում են գտնել լուծումներ այս երկու առանցքային ուղղություններով։
Վենսի խոսքով՝ Կիևը ցանկանում է հստակ երաշխիքներ, որ խաղաղության հնարավոր համաձայնագրից հետո հակամարտությունը չի վերսկսվի ամիսներ կամ տարիներ անց։ Նրա կարծիքով՝ անվտանգության հարցերը պետք է լուծվեն եվրոպական պետությունների կամ այլ միջնորդների մասնակցությամբ։
Ավելի վաղ Վենսը շեշտել էր, որ ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ պատերազմի շարունակությունը ոչ մի կողմի շահերին չի համապատասխանում և որ խաղաղ լուծումը մնում է հիմնական նպատակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)