Լարսի անցակետը բացվել է
ՀասարակությունՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս վտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից հայտնել էին՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի–Վերին Լարս ավտոճանապարհին): Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)