Ուկրաինան շահագրգռված է Լեհաստանի ներքաշմամբ հակամարտության մեջ. քաղաքագետ
Աշխարհ
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Արտյոմ Բարինկինը նշել է, որ Լեհաստանում արձանագրված անօդաչուների միջադեպը ձեռնտու է Կիևին՝ որպես լարվածության սրման և Լեհաստանի ակտիվ մասնակցությունը խթանելու միջոց։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը ռազմական անհաջողությունների պայմաններում փորձում է խուսափել դիվանագիտական լուծումներից՝ ներգրավելով նոր դաշնակիցների։
Բարինկինը հավելել է, որ միջադեպը նաև շահեկան է Լեհաստանում գործող քաղաքական ուժերի համար, որոնք կողմ են Ուկրաինային ռազմական աջակցության մեծացմանը և դրա միջոցով ձգտում են զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրները։
Ավելի վաղ Լեհաստանում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Օրդաշը հայտարարել էր, որ անօդաչուները Լեհաստանի օդային տարածք են մտել Ուկրաինայի կողմից։ Նրա խոսքով՝ Մոսկվայի դեմ հնչող մեղադրանքները հիմնավորված ապացույցներ չունեն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից