Սա Ռուսաստանի պատերազմն է, ուստի նա էլ պետք է վճարի․ ֆոն դեր Լեյեն
Աշխարհ
Ներկայում Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը: Հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Լեյենը:
«Մենք, մասնավորապես, դիտարկում ենք ռուսական հանածո վառելիքից, ստվերային ավտոպարկից և երրորդ երկրներից ավելի արագ հրաժարվելու հնարավորությունը։ Միաժամանակ մեզ լրացուցիչ աջակցություն է պետք Ուկրաինայից», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ «ոչ ոք այնքան ներդրում չի կատարել, որքան Եվրոպան»։ «Սա Ռուսաստանի պատերազմն է, ուստի նա էլ պետք է վճարի։ Ահա թե ինչու մենք շտապ պետք է նոր լուծում մշակենք Ուկրաինայի ռազմական գործողությունները ռուսական սառեցված ակտիվների հաշվին ֆինանսավորելու համար։ Այդ ակտիվների հետ կապված կանխիկ մնացորդներով մենք կարող ենք Ուկրաինային տրամադրել փոխհատուցման վարկ։ Ուկրաինան կվերադարձնի վարկը միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը փոխհատուցի իրեն», - հայտնել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից